Jump to content

Պատյանով մարդը (քանդակ, Տագանրոգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պատյանով մարդը»
«Պատյանով մարդը» քանդակը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան
ՔանդակագործԴավիթ Բեգալով
Ստեղծումհունվարի 27, 2010
Երկիր Ռուսաստան
ՔաղաքՏագանրոգ
ԲնակավայրՏագանրոգ
Նյութբրոնզ
Ներկա վիճակկանգուն

«Պատյանով մարդը» (ռուս.՝ «Человек в футляре»), քանդակագործական կոմպոզիցիա ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում, որը ստեղծել է հայազգի քանդակագործ Դավիթ Բեգալովը Անտոն Չեխովի համանուն պատմվածքի հիման վրա։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակագործական կոմպոզիցիան պատկերում է գրողի համանուն պատմվածքը և նրա խեղճ, ոչ այն է անձրևից ու քամուց, ոչ այն է սեփական տանջանքներից ու վախից թաքնվել փորձող ուսուցիչ Բելիկովին[1]։ Քանդակը տեղադրվել է Տագանրոգի արական դասական գիմնազիայի ձախ թևի ճակատի առջև։ Այդ գիմնազիայում է սովորել Անտոն Չեխովը և աշխատել է Բելիկովի` «պատյանով մարդու» նախատիպերից մեկը։

Բելիկովի ստույգ նախատիպը հայտնի չէ։ Որոշ ժամանակակիցներ (այդ թվում ազգագրագետ, գրող Վլադիմիր Բոգորազը և գրող, թատերական քննադատ, Անտոն Չեխովի կրտսեր եղբայր ու նրա կենսագիր Միխայիլ Չեխովը) կարծում էին, որ «պատյանով մարդու» նախատիպը հին հունարենի ուսուցիչ, Տագանրոգի գիմնազիայի տեսուչ Ալեքսանդր Դյակոնովն էր, ուրիշներն էլ նկարագրում էին Դյականովի բնավորության այնպիսի գծեր, որոնք հերքում էին առաջինների տեսակետը։ Այսպես, պատմաբան, մանկավարժ Պավել Ֆիլևսկին նշել է Դյականովի առատաձեռնությունը և գրել. «Ես էլ պնդում եմ, որ «պատյանով մարդու» և Ա. Դյակոնովի միջև ոչ մի ընդհանրություն չկա, և Ա. Պ. Չեխովի այս ստեղծագործությունում տեղական որևէ կոլորիտ հնարավոր չէ գտնել»[2]։

Քանդակը պատրաստելու և նրա տեղադրելու համար քաղաքային բյուջեի ծախսերը կազմել են 723802 ռուբլի[3]։ Հուշարձանը քաղաքի սեփականությունն է։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխովի հոբելյանի նախօրեին քաղաքային վարչակազմն անցկացրեց տվյալ քանդակը ստեղծելու մրցույթ, որտեղ հաղթեց Դավիթ Բեգալովը[4]։ Հուշարձանը հանդիսավորությամբ բացվեց 2010 թվականի հունվարի 27-ին, Անտոն Չեխովի 150-ամյակին նվիրված միջոցառումների ընթացքում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Головко В. Чеховские дни в разгар крещенских морозов Արխիվացված 2014-12-05 Wayback Machine // Аргументы и Факты на Дону. — 2010. — 27 янв.
  2. Человек в футляре.
  3. Собств. корр. Скульптурная композиция «Человек в футляре» // www.donland.ru. — 2010. — 18 сент.
  4. Бровкина М. Человек в футляре // Российская газета. — 2009. — 6 авг.